Թուրքական ռազմաօդային ուժերը պատրաստվում են ռմբակոծել PKK-ի դիրքերը
Թուրքիայի հարավ-արևելքում քրդական զինված խմբերի հետ բախումներն ավելի մեծ ծավալներ են ընդգրկում: Վաղվանից Թուրքիայի զինված ուժերը նախատեսում է ռազմական ինքնաթիռներով հարվածներ հասցնել երկրի ներսում և դրսում գտնվող քրդական զինված խմբավորումներին: Թուրքական sondakika.com կայքի տրամադրած տեղեկության համաձայն`Թուրքիայի ՊՆ որոշում է կայացրել մեկընդմիշտ վերջ դնել քրդական զինված խմբերի հարցին: F 4, F 16 ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով վաղվանից ռմբակոծվելու են երկրի ներսում և Իրաքի հյուսիսում գտնվող PKK զինված դիրքերը:
Տեղեկության համաձայն` Դիարբեքիրի 8-րդ Ana Jet ռազմաբազայից ինքնաթիռներն անցնելու են գործողությունների կատարմանը: Օդաչուներին հանձնարարված է առանց զեկուցման խոցել այն բոլոր կետերը, որոնք կարող են զինված քրդերի ապաստան հանդիսանալ:
Հնարավոր է համարվում նաև ցամաքային գործողությունները: