Ադրբեջանում կայացել է հայ ռազմագերիների հերթական դատական նիստը
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ Մկրտչյան Լյուդվիկի և Խոսրովյան Ալյոշայի դեմ քրեական գործով դատավարություն է անցկացվել։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները մեղադրվում են ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորականներին խոշտանգելու, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարելու մեջ։
Աղբյուրը նշում է, որ դատական նիստի ժամանակ հայ ռազմագերիները պատասխանել են մի շարք հարցերի։ Նշվում է նաև, որ Լյուդվիկ Մկրտչյանը ներողություն է խնդրել Ադրբեջանից և Ադրբեջանի ժողովրդից։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից անցել է արդեն 8 ամիս, սակայն մինչ օրս Հայաստանի Հնարապետության իշխանությունները չեն հայտնել, թե քանի հայ ռազմագերի է պահվում Բաքվում։