Ինչ-որ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. Պեսկովը մանրամասներ է հայտնում Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իսկապես քննարկելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց ինչ-որ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական լրատվամիջոցների հրապարակումների վրա այն մասին, որ երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում իբրև թե կարող են քննարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակները և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:
«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել տեղեկությունը: «Անշուշտ, և՛ Ղարաբաղը կքննարկվի, և՛ ռուսական զինվորականները, որոնք այժմ այնտեղ տեղակայված են, ընդհանուր առմամբ, քննարկվեն երկկողմ հարաբերությունները»,- ընդգծել է նա:
Պեսկովի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին:
«Սա առաջին արտասահմանյան այցն է, որը կատարում է Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում վստահ և համոզիչ հաղթանակից հետո (իր կուսակցության): Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, բաներ կան քննարկելու»,- արձանագրել է նա: