Գնդակահարվել և սպանվել է Հայիթիի նախագահը
Անհայտ անձը գնդակահարել և սպանել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզային։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը՝ հայտնում է Ria.ru-ն։
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ անհայտ անձանց խումբը առավոտյան հարձակվել է պետության ղեկավարի նստավայրի վրա:
Նրանք մահացու հրազենային վնասվածք են հասցրել երկրի նախագահին: Նշվում է, որ հարձակվողներից ոմանք խոսել են իսպաներեն։ Դեպքի հետ կապված բոլոր մանրամասները պարզվում են։