Պեսկովը խոսել է ԱՄՆ-ի դեմ իրականացված նոր կբերհարձակման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը տեղեկություն չունի այն մասին, թե ով է նոր կիբերհարձակումներ իրականացրել Միացյալ Նահանգների դեմ, բայց դա ոչ մի կապ չունի պաշտոնական Մոսկվայի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հերյուրանք էր որակել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի կողմից Ռուսաստանին կիբերհարձակման մեջ մեղադրելով։
Հրապարակումը հերքել է նաև հանրապետականների ներկայացուցիչը, ով նշել է, որ հանձնաժողովի տվյալները չեն անցել կիբերհանցագործներին։