Հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածների թիվն ավելանում է
«Հացադուլ հայտարարած ազատազրկվածների առողջական վիճակը այս պահին բավարար է, դեռևս խնդիրներ չեն առաջացել, բժիշկը զննում է»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա նաև տեղեկացրեց , որ ազատազրկվածների հետ զրույցում ասաց հոգեբանը՝ հորդորելով դուրս գալ հացադուլից:
Գոռ Ղլեչյանը հստակեցրեց, որ այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ են 35ցմահ ազատազրկվածներ, ովքեր պահանջում են քրեական գործերի վերաբացում։