Առավոտը բարի չէր ոստիկանության համար. Վահե Գրիգորյան
Առավոտը բարի չէր ոստիկանության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը:
«Երեկ ՀՀ Վարչական դատարանը Իմ կազմած հայցադիմումը ընդունել է վարույթ՝ միաժամանակ բավարարելով նաև հայցադիմումին կից հայցի ապահովման միջնորդությունը, ինչով մինչև դատաքննության ավարտը կասեցվել է դեռևս 2020թ հոկտեմբերին օկուպացիոն ռեժիմին քննադատելու համար քաղաքացու նկատմամբ 300.000 ՀՀ դրամ տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը. որոշումը գտնվում էր ԴԱՀԿԾ վարույթում:
Գործի համարը հատուկ չեմ նշում. կտեղադրեմ արդեն հաղթական վճռի կայացումից և հրապարակումից հետո:
Շնորհակալություն»: