Բրիտանական նավատորմը կշարունակի մուտք գործել «Ուկրաինայի ջրային տարածքներ». Դոմինիկ Ռաաբ
Բրիտանական նավատորմը կշարունակի մուտք գործել «Ուկրաինայի ջրային տարածքներ»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը՝ մեկնաբանելով «Defender»-ի հետ միջադեպը:
Նախարարի խոսքով՝ բրիտանական նավը, որը ներխուժել է Ռուսաստանի ջրային տարածքներ, անցել է ամենակարճ երթուղիով: «Սա միջազգայնորեն ճանաչված շարժման ուղի է: Մենք բոլոր իրավունքներն ունենք ազատորեն անցնելու Ուկրաինայի տարածքային ջրերով` համաձայն միջազգային իրավունքի: Մենք կշարունակենք դա անել»,-ասել է Ռաաբը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բրիտանական Defender-ը հատել է Ռուսաստանի սահմանը։ Ռուսական սահմանային նավը նախազգուշացումներից հետո արձակել էր նախազգուշական կրակոցներ։