Քարահունջի վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տվողներն են. ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին․ Սաղաթելյան (վիդեո)
«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանն իր անձնական մեքենայով ուղեկցում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներին։
«ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին
Տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը ` Գյուրջի մականունով։ Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացշան պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն ի դեպ այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս։
Զգուշացնում եմ բոլոր գյուրջի-մուրջիներին, որևէ բան աննկատ չի մնալու, չի մոռացվելու և ստանալու է ամենակոշտ իրավական և բարոյական գնահատականը։
Չեք մարսելու, հանկարծ տենց հույսեր չունենաք»։