Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Հասարակություն

Նախկին կոռուպցիոները Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ ընտրվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

Newspress.am-ի տեղեկություններով, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ, այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Տիգրան Սահակյանը։

Նշենք, որ վերջինս 2008-ից 2016 թվականներին ևս զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը: 2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Տիգրան Սահակյանն իր ղեկավարման տարիներին «հասցրել է» աչքի է ընկել իր անարդարացի որոշումներով, հայտնի է որպես «նախկին թալանչի և կոռուպցիոներ իշխանության ներկայացուցիչ»։

Թե ինչո՞ւ են հեղափոխական իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանի թեթև ձեռքով, նախկին կոռուպցիոներին կրկին նշանակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, առաջացնում է մի շարք հարցեր։

Ձեզ ենք ներկայացնում, Տիգրան Սահակյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրած ունեցվածքը՝ 2019-ի հունիսի դրությամբ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 2011 թ-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ դատավորի որդին՝ Վազգեն Սահակյանը քննիչ է աշխատում:

2011թ-ին, երբ Տիգրան Սահակյանը վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր, հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ: Նա 18 միլիոն 838 հազար դրամի փոխառություն է հանձնել, որից հարկային տարվա վերջում հետ է վերադարձվել 3,5 միլիոն դրամը: Նրա եկամուտները կազմել են 12 միլիոն 884 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2012 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 300 հազար դրամ, իսկ աշխատավարձիս ստացված եկամուտը՝ 15միլիոն դրամ:

2013 թ-ին դատավորի խնայողությունները կազմել են 8 միլիոն 700 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 14 միլիոն 412 հազար:

2014 թ-ին Տիգրան Սահակյանը հայտարարագրել է 8,5 միլիոն դրամ: Նրա եկամուտները կազմել են 17 միլիոն 735 հազար դրամ:

2015 թ-ին նրա դրամական միջոցները կազմել 8 միլիոն 200 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 15 միլիոն 703 հազար դրամ:

2016 թվականին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարգրել է աշխատավարձից ստացված 1 միլիոն 215 հազար դրամ եկամուտը: Արդեն տարեկան հայտարարագրում նա հայտարարագրել է՝ 8 միլիոն դրամ: Հարկային տարվա վերջին նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 18 միլիոն 420 հազար դրամ:

2017 թ-ին, նրա խնայողությունները կազմել են 7 միլիոն 770 հազար դրամ, եկամուտները կազմել են 13 միլիոն 666 հազար դրամ:

2018 թ-ին դատավորի դրամական միջոցները կազմել են 4 միլիոն 100 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 13 միլիոն 494 հազար դրամ:

Դատավոր Տիգրան Սահակյանի կնոջ՝ Անահիտ Սահակյանի 2011-2016 թվականների հայտարարգրերում ոչինչ նշված չէ: 2017 և 2018 թվականներին էլ նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 480 հազարական դրամ:

Դատավորի դուստրը՝ Գոհար Սահակյանը 2011 թ-ին հայտարարագրել է 4 միլիոն 400 հազար դրամ, 2012 թվականին՝ 4 միլիոն 250 հազար դրամ, 2013 թ-ին՝ 4 միլիոն 50 հազար դրամ, 2014-ին՝ 2 միլիոն 50 հազար դրամ, 2015 թ-ին՝ 1 միլիոն 800 հազար դրամ, 2016 թ-ին՝ 1 միլիոն 250 հազար դրամ, 2017 թ-ին՝ 1 միլիոն 50 հազար դրամ, իսկ 2018 թ-ին՝ 650 հազար դրամ: