Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Դուք այսօր իհարկե չեք հասկանա, թե ինչ կլինի մեզ բոլորիս հետ, եթե Արցախը դադարի գոյություն ունենալուց․ Գեղամ Նազարյան

րցախցիների հանդեպ ատելություն տարածողների հիմնական մեղավորն ու պատասխանատուն նույն մարդն է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» կազմակերպության ղեկավար Գեղամ Նազարյանը:

«Նա, ով մեր երկիր պատերազմ ու պարտություն բերեց, չի հագեցել, չի խաղաղվել: Նա կրկին հրապարակ է հանել արցախցի-երեւանցի, արցախցի-գյումրեցի, արցախցի- տավուշցի թեման, նա կրկին ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ:

Նիկոլը ոչինչ հենց այնպես չի անում: Արցախցիների հանդեպ ատելության քարոզի առաջին ալիքից հետո սկսվեց 44-օրյա արյունալի պատերազմը: Իսկ թե հիմա ի՞նչ աղետ է պատրաստել, կարելի է միայն ենթադրել՝ հաշվի առնելով առաջիկայում ստրոագրվելիք փաստաթղթերը:

Անասնական կեղտտությամբ այսօր արցախցիների նկատմամբ ատելություն տարածում են հետեւյալ կոդային արտահայտություններն օգտագործելով. արցախցիներն ինչու չկան գերիների մեջ, և թե արցախցիները չեն կռվել ու փախել են:

Որքա՞ն ստոր եւ անհայրենիք պետք է լինես նման բան անելու համար, որքա՞ն պետք է ատես Հայաստանն ու հայ ժողովրդին նման լուրեր տարածելու գործը նախաձեռնելու համար:

Տականքներ, սուտ եւ նենգ լուրեր գրողներ եւ տարածողներ, իմ Աբգարը, մեր Հայկազը, Մխիթարը, Մենուան, Վարդանը, Կարենը, Գոռը, Էրիկը, Արամը, Սարոն, Դավիթը կռվել են իրենց արցախցի ընկերների ու հրամանատարների հետ կողք-կողքի, մեջք-մեջքի տված: Նրանք զոհվել են ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքին ու նրանք արցախցի եւ երեւանցի տարբերակումը խրամատում, մարտի դաշտում չեն դրել:

Փոքր ու հպարտ Արցախը մոտ հազար զոհ է տվել, կան բազմաթիվ անհետ կորածներ: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ թիվ է: Դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետության տված զոհերի թիվը հասներ 25 հազարի: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ տականք ու ստոր է նման լուրեր տարածողը: Ամբողջ Արցախը 44 օր եղել է ուժգին հրետակոծության, ռմբակոծության տակ։ Պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է։ Եթե չեք պատկերացնում հիշեք, թե ինչ եղավ, երբ թուրքական անօդաչուն Կոտայքի մարզի վրա մի երկու պտույտ արեց: Հիշեցի՞ք ինչ խուճապ էր, այդ թվում նաև Երևանում:

Ինչ վերաբերում է գերի ընկնելուն, ապա արցախցին մեր բազմաթիվ տղերքի պես նախընտրել է զոհվել, բայց գերի չընկնել: Դուք ճանաչո՞ւմ եք մեղրեցի Կարենին: Գուցե չեք ճանաչում, քանի որ նա Շուշիում ինքնասպան է եղել իր, այդ թվում արցախցի ընկերների հետ, որ գերի չընկնի, իսկ դուք զուռնա-դհոլով գերի եք դիմավորում, անտեսանելի դիրիժորի հրահանգով նրանց հերոսացնում, չմոռանալով գերի չընկնելու մեջ մեղադրել արցախցուն:

Դուք այսօր իհարկե չեք հասկանա, թե ինչ կլինի մեզ բոլորիս հետ, եթե Արցախը դադարի գոյություն ունենալուց, ինչի մասին երազում, ինչին ձգտում են նրանք, ովքեր շարունակում են արցախցիներին վարկաբեկելուն ուղղված գործողությունները: Դուք չեք հասկանա, որովհետեւ գտնվում եք արյունոտ դիրիժորի ազդեցության տակ։

Արցախցիներին վարկաբեկող, արցախցիների մասին նենգ ստեր հորինողների նպատակը պարզ է. արցախցիների հանդեպ ատելությունը հասցնել առավելագույնին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց առաջ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ»,-գրել է Նազարյանը։