Ավիավթար Ռուսաստանում․ «AN-26» ինքնաթիռն ընկել է ծովը
Հայտնաբերվել է «AN-26» ինքնաթիռի կործանման վայրը, որն իրականացնում էր Պետրոպավլովսկ-Կամչատկա -Պալանա չվերթը: Այս մասին Ria.ru-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակը։ Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է ծովը։
Պալանա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա վայրէջքի ժամանակ մանևրից առաջ կորել է ինքնաթիռի հետ կապը։
«AN-26»-ի վրա եղել է 22 ուղևոր, այդ թվում՝ երկու երեխա և անձնակազմի վեց անդամ: Ուղեւորները հիմնականում Պալանա գյուղի բնակիչներ են։ Ուղևորների ցուցակում կան նաև Պալանա գյուղի ղեկավար կազմի անդամներ։