Կոլումբիայում ոչնչացվել են 5 ապստամբներ և գերեվարվել 2-ը
Կոլումբիական բանակը երկրի հարավ-արևելքում գտնվող Կակետա վարչությունում օդային և ցամաքային զորքերի ներգրավմամբ սկսել է ապստամբությունը ճնշող գործողություն։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ռմբակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, իսկ երկուսը գերեվարվել են։
Տեղում հայտնաբերվել է զենք ու զինամթերք։ Նշվում է նաև, որ հնարավոր է զոհերի թվի աճ։ Հիշեցնենք, որ իշխանություններն ու ապստամբները երկար ժամանակ բանակցություններ էին վարում խաղաղությանշուրջ, որն ավարտվեց խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, սակայն հետագայում մի շարք գրոհայիններ շարունակեցին իրենց գործողությունները։