«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հերքել են խաղաղության առաջարկի մասին հաղորդագրությունները
Թալիբան շարժման ներկայացուցիչները հերքել են ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ արմատական շարժումը ծրագրում է խաղաղության առաջարկ ներկայացնել Աֆղանստանի կառավարությանը:
Նախօրեին Reuters-ը, վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդին, հաղորդել էր, որ շարժումը նախատեսում է հաջորդ ամիս գրավոր առաջարկ ներկայացնել Աֆղանստանի իշխանություններին:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ են լինում մեծ քաղաքների դեմ: