Մեզանից ծածուկ, մեր թիկունքում կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի աշխատակիցների շահերը. Արտավազդ Սահակյանը դիմել է Փաշինյանին (տեսանյութ)
«Հերացի» համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը դիմել է վարչապետին և Կառավարությանը՝ ահազանգելով, որ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի և աշխատակիցների շահերը։