Թուրքիայում 27 ռուսական նավեր կալանքի տակ են
Թուրքական նավահանգիստներում 27 ռուսական նավ է կանգնած: Այս մասին տեղեկացնում է թուրքական haberturk գործակալությունը: Գործակալության տարածած տեղեկության համաձայն` պաշտոնական աղբյուրներից հայտնել են, որ ռուսական ջրային անվտանգության ուժերի կողմից թուրքկան 8 նավ է կալանվել, որից հետո իրենք նույն կերպ են վարվել ռուսական նավերի հետ: Այժմ թուրքական տարբեր նավահանգիստներում ռուսական դրոշով 27 նավ է կանգնած, որոնց թույլ չի տրվում դուրս գալ բաց ջրեր:
Աղբյուրը նշում է, որ առայժմ հայտնի չէ նավերի խնդիրների լուծման ժամանակը: Ոչ մի տեսակի երկխոսություն չի սկսվել նավերի բացթողման ուղղությամբ: