Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ Փեզեշքիան
Հասարակություն

Սահմանադրական պայքարը լինելու է անտրտունջ, վստահ, արժանապատիվ և, ի վերջո, հաղթական. Արթուր Վանեցյան

Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Երբ 18-րդ դարում հեռավոր Հնդկաստանում մի խումբ հայ ազգային և մտավորական գործիչներ նախագծում էին աշխարհի քաղաքական քարտեզի վրա այդ պահին գոյություն չունեցող Հայաստան պետության սահմանադրությունը, որևէ մեկը չէր կարող մտածել, որ 21-րդ դարում արդեն մոտ 30 տարի անկախ պետականության ավանդույթով Հայաստանում սահմանադրությունը կլինի թիրախավորված և վտանգված հենց օրվա իշխանությունների կողմից։

Այո՛, այսօր մենք, ցավալիորեն, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ «երկաթե մուրճն» ու «պողպատե մանդատը» վեր են Սահմանադրությունից, և դրանց թափահարումներով պարբերաբար փորձ է կատարվում ոտնահարելու և վտանգելու Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ նպատակ ունենալով մեր երկրում ձևավորել ոչ թե օրենքին, այլ մեկ անձի քմահաճույքներին ենթակա իշխանություն՝ «մուրճով անձի» շինծու բռնապետություն։

Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի զարգացումը հնարավոր է բացառապես սահմանադրության և օրենքների անվերապահ պահպանման, ներքին համերաշխության և համախմբող գաղափարների առկայության դեպքում։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վճռականության ու կամքի շնորհիվ են պահպանվելու երկրի կայունությունը և սահմանադրական հիմքերը, և մերժվելու՝ միանձնյա կառավարման բոլոր արկածախնդիր փորձերը։

Սահմանադրությունը Հայաստանի մերօրյա պետականության կարևորագույն սյուներից մեկն է, ինչից բնականորեն բխում է, որ դրա ոտնահարումների դեմ վճռական պայքարը պայքար է հենց Հայաստանի պետականության համար։

Եվ այդ պայքարի բովում մենք իրավունք չունենք հուսալքվելու, վհատվելու կամ հանձնվելու՝ ոչ մի դեպքում, ոչ մի ճնշման կամ հետապնդման պայմաններում, ոչ մի գայթակղության կամ մոլորեցման պարագայում։

Հետևաբար սահմանադրական պայքարը լինելու է անտրտունջ, վստահ, արժանապատիվ և, ի վերջո, հաղթական։

Մեր այս համոզմունքն անշրջելի է. նույնիսկ շտկումների կարիք ունեցող Սահմանադրությունն անհամեմատ ավելի լավ է, քան հակասահմանադրական քաոսը և դրանից անհուսորեն ծնվել ցանկացող բռնատիրությունը։

Ուստի, շնորհավորելով մեր ժողովրդին Սահմանադրության օրվա առթիվ՝ կրկին վստահեցնում եմ՝ Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է, իսկ վերածննդի ուղով ընթանալիք Հայաստանի մեր տեսլականը՝ անսասան»: