Տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները (լուսանկարներ)
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Շահառուները պատվաստվում են և տուն-ինտերնատների տարածքում, և բժշկական հաստատություններում։ Թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները «Covid-19»-ի դեմ դեղաչափը ստացել են թիվ 15 պոլիկլինիկայում։