Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Հասարակություն

Ես աշխատանքից չեմ հեռացվել, ոչ էլ նման պահանջ եղել է. Արտավազդ Սահակյան (տեսանյութ)

ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին աշխատանքից չեն ազատել այլ պահանջել են ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է: Այս մասին ֆեսյբուքյան լայվով ասաց հայտնի վիրաբույժը` նշելով, որ պահանջն անհիմն է համարում:

«Նախ հայտնեմ ձեզ, որ ես աշխատանքից չեմ հեռացվել, ոչ էլ եղել է նման պահանջ, պահանջ եղել է ռեկտորի կողմից, սկսած 2017 թվականից, երբ որ նա նշանակվեց ռեկտոր, լքել այս տարածքը, տեղափոխվել, որեւէ այլ տեղ, որին ես ընդդիմացել եմ, քանզի իր ռեկտոր նշանակվելուց առաջ ես եւ իմ բժիշկ ընկերներս , ինչպես նաեւ անձնական կապերի շնորհիվ մենք հիմնովին վերանորոգեցինք այս տարածքը, 2 հարկ: Բոլոր ծախսերը իմ եւ իմ բժիշկների կողմից են արված, բժշկական համալսարանը, ոչ մի հարցում մեզ չի օգնել` բացառությամբ Գոհար Քալյանից: Այս ընթացքում պարբերաբար ինձ այս պահանջը դրվել է եւ կարծում եմ, այն բացարձակապես անհիմն է: Ես երբեք չեմ ուզում շահարկել, ասել, թե որքան զինվորների եմ օգնել, կյանքեր եմ փրկել եւ ինչ եմ արել, իմ անցյալը դուք բոլորդ գիտեք եւ կխնդրեի, որ ըննդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կամ սպառնան, կամ ինչ-որ բաներ նախազգուշացնեն: Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ եւ ապահովել իմ կողմից ղեկավարած մարդկանց անվտագությունն ու աշխատունակությունը, չնայած դրան ինձ անընդմեջ այս պահանջը դրվում էր, կամ պարտադրվում էր»,- ասաց ասաց վիրաբույժը:

Նրա խոսքով` պատերազմից հետո հունվարի 8-ին, իրեն է այցելել ներկայացուցիչը` պահանջելով, որ նա ազատի բաժանմունքը:

«Ես զգուշացրել էի, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն եւ բուժվում են մեր կենտրոնում եւ չեմ կարող ազատել եւ այդ փաստից հետո գործի դրվեց այն, որ պետք է այստեղ վերանորոգել, որից հետո այստեղ նոր միկրովիրաբուժության բաժանմունք ստեղծվի: Պատկերացրեք` ես բժշկական համալսարանի ստորաբաժանման ղեկավար եմ, ամբիոնի վարիչ եւ բացարձակապեսմտադրութուն չունեմ որեւէ այլ մասնավոր կամ հասարակական հիմնարկ տեղափոխվելու: Իմ ռեկտորը փոխանակ պաշտպանի իմ շահերը, նա պարտադրում է, որ ես դուրս գամ այստեղից: Մենք հսկայական աշխատանք կատարեցինք պատերազմի տարիներին եւ դա մեր պարտքն է, եւ այսօր էլ ամեն րոպե կարող է հրդեհ բռնկվել Սյունիքում, կամ որեւէ այլ տեղում կամ Տավուշում եւ այս պահին ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից: Կառավարության որոշում ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու: Ես վստահ եմ, որ ռեկտորատում շատ մարդիկ համակարծիք են իմ հետ, ուղղակի զգուշավորությունից լռում են, քանզի օտարվում է Համալսարանի եւս մեկ տարածք: Եթե նայեք համալսարանական տարածքը պատմական, այն որ խորհրդային իշխանությունն էր թողել, համարյա ամբողջովին օտարված է, չեմ ուզում կրքեր բորբոքել, հիմա էլ այս տարածքը»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը ասաց, որ ինքը հոգնելով այս քաշքշուկից եւ հասկանալով, որ ինքը գործ ունի մի մարդու հետ, որն ուղղակի ուզում է, որ իրենց բաժանմունքը չլինի. «Ես պրոռեկտորին ասաց, որ հոգնել եմ, չեմ ուզում ոչ մեկիդ տեսնել, մեզ մի տարածք տվեք, թեկուզ Միքայելյանում: Մենք ունենք 66 աշխատողներ, ունենք ստորաբաժանում, որի թե կահավորումը, թե ամեն ինչը մեր կողմից է արված, Միքայելյանում ինձ 2 սենյակ են առաջարկել, առանձին ստորաբաժանում չենք ունենա, աշխատակիցներին ես չեմ կարող տեղավորել, կլինաօրդինատորներին ընդհանրապես տեղ չկա: Ես հակված չեմ պահանջել այն հսկայական ծախսերը, որը ես ու ընկերներս ենք արել, ես սա նվիրել եմ մեր հարազատ համալսարանին եւ որպեսզի մեր հիվանդներն ու վիրավորները լինեն բարեկեցիկ պայմաններում: Այժմ էլ ես որեւէ տեղ չեմ գտնում, որտեղ չի խաթարվի բուժական պրոցեսը եւ ուսման պրոցեսը: Ո՞վ է իրենց իրավունք տվել խաղալ ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ: Մենք արարել ենք ստեղծել ենք, քանդելու քաղաքակնություն է այս դեպքում լինում»:

Արտավազդ Սահակյանը նշեց, որ սա քաղաքական խնդիր չէ, միշտ հարգել է իշխանություններին, կարող է շատ բաների հետ համակրծիք չլինել, բայց միշտ լուռումունջ կատարել է իր գործը:

«Ես այստեղ որեւէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, այստեղ զուտ աշխատանքային խնդիր է, որ եթե այսքան շատ ուզում են մեզ վտարեն եւ դրանից երջանիկ կլինեն, ապա նույն պայմաններով պետք է ապահովեն իմ աշխատակիցներին եւ կլինիկական օրդինատորներին: Թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով, ես 68 տարեկան եմ եւ այսքան ժամանակ որեւէ մեկի կառուցած տունը չեմ քանդել: Մենք պետք է մեր խնդիրները լուծենք օրենքի եւ արդարության սահմաններում, առողջ եղեք»,- հավելեց նա: