Երաշտի կամ սակավաջրության հետեւանքների վերացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել
Վարչապետի որոշմամբ, հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետեւանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am-ից։
Վարչապետի որոշման մեջ ասվում է.Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետեւանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»։