Դավիթ Սեխելյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ, Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»։