Շուռնուխում եւ Սյունիքի այլ գյուղերում բազմաթիվ ոստիկաններ են քվեարկել Երեւանից. Վարդեւանյան
Շուռնուխում եւ Սյունիքի այլ գյուղերում բազմաթիվ ոստիկաններ էլ են քվեարկել Երեւանից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Ինչո՞ւ էր որոշվել, որ լիքը ոստիկան պետք է Երեւանից գնա ու Սյունիքում քվեարկի: Այդ հարցի հասցեատերը ոստիկանությունն է. շատ հետաքրքիր կլինի ոստիկանության պատասխանը լսել»,-ասաց նա: