Առինջում խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման
Կոտայքի մարզի Առինջ համայնքի խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Այս մասին հայտարարություն է տեղադրված Առինջի համայնքի ֆեյսբուքյան էջում:
«Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման:
Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»,- նշված է ֆեյսբուքյան էջում: