Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Մեզ համար բացառիկ նպաստավոր իրավիճակ է զարգանում և ձևավորվում են անհրաժեշտ նախադրյալներ Ալիևբեջանի կազմաքանդման համար. Բալյան

Ադրբեջանում բնակչության 80%֊ի ամսական եկամտի 55%֊ը սննդի, 25%֊ը՝ կոմունալ ծախսեր են։ Այսպիսի բազմաթիվ ցուցանիշներ, որոնք վկայում են, որ մեր հարևան երկիրը, նրա բնակչությունը նույնքան, գուցե ավելի աղքատ է, քան մենք։ Հատկանշական է, որ հետպատերազմյան շրջանում հարևան երկրում էական թանկացումներ են համատարած, այդ թվում՝ պարենային ապրանքների և կոմունալ վարձերի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը.

«Կառավարության վերջին որոշումով թանկացրեցին գազը, որին անխուսափելիորեն հետևելու էր էլեկտրաէներգիան, և այլն։ 2009 թվականին սուբսիդավորվում էր մինչև 1700 խմ գազասպառումը բնակչության համար, որ վերանայման արդյունքում սահմանվեց 2200 խմ֊ի։ Հիմա սահմանվել է 1200 խմ, ու այս որոշումը հանրային լայն քննարկման առարկա է դարձել ու բավականին լուրջ դժգոհության ալիք բարձրացրել։

Ըստ որում, որպես բոլոր այս թանկացումների պատճառ նշում են այսպես կոչված «ազատագրված տարածքների» վերականգնման ֆինանսական ծախսերը, որոնք Ալիևը որոշել է կատարել ոչ թե իշխող վերնախավի թալանած միջոցների կամ ճամպրուկներով հերթ կանգնած ներդրողների, որ հերթական քարոզչական փուչիկ էր ընդամենը, այլ հասարակ աղքատ ադրբեջանցիների հաշվին։ Ու այս մասին սկսել են բարձրաձայն խոսել։ Հրապարակային քննարկումներ են սկսվել բազմաթիվ խնդիրների մասին, որոնք նախկինում շրջանցում էին, ինչպես, օրինակ, պետական բոլոր կորպորացիաների վնասով աշխատանքի և պետական բյուջեի միջոցների հաշվին սուբսիդավորման։

Դիտարկվում է դժգոհության աճ էթնոտարածքներում, որին կանդրադառնամ առանձին։ Եվ այս ամենը սպասելի էր ու կանխատեսելի։

Պատերազմական հաղթանակը անխուսափելիորեն առաջացնում է էքսպեկտացիաների աճ հասարակ մարդկանց մոտ, որոնք Ալիևյան ռեժիմը հաստատ չի կարող և չի պատրաստում իրացնել համակարգային բարեփոխումների միջոցով։ Մեզ համար կարևոր երկու արձանագրում՝ Ալիևի վարչակազմը շատ ավելի ագրեսիվ է լինելու առաջիկայում և փորձելու է հանրային սպասումները կոնվերտացնել մեզ պարտադրվող զիջումների միջոցով։ Երկրորդ, Ալիևբեջանում դիտարկվում է ռեժիմի կողմից իշխանության կոերսիվ վերահսկողության թուլացումը կանխելու միտված քայլեր՝ կորերսիվ հավասարկշռության խախտումը բացառելու նպատակով։ Օրերս հայտարարվեց հանցագործների դեմ պայքարում անօդաչու սարքերի օգտագործման մասին, հանրային արձագանքը՝ իսկ ովքե՞ր են հանցագործները։ Այս պայմաններում, թող զարմանալի չթվա, էապես մեծանում են մեր հնարավորությունները այդ երկրում հանրային զարգացման ընթացքի վրա ազդելու։

Անկեղծ ասած, որևէ հույս չունեմ, որ մեր պետությունը այս վիճակում, այսպիսի կառավարիչներով ունակ է և պատկերացնում է, թե ի՞նչ է պետք անել։

Մեզ համար բացառիկ նպաստավոր իրավիճակ է զարգանում և ձևավորվում են անհրաժեշտ նախադրյալներ Ալիևբեջանի կազմաքանդման համար։ Ու մենք պարտավոր ենք գործել։ Այս ընթացքում արվել է ամենակարևորը՝ ձևավորվել է բարձրակարգ մասնագիտական֊փորձագիտական թիմ, ընթացքի մեջ են Միջէթնիկ կոմունիկացիաների միջազգային կենտրոնի ձևավորման աշխատանքները։ Ավելի հանգամանալից առաջիկա օրերին»։