Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ ռուս սպա է ներգրավված. «Ունիա»
Գյումրիում ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարը, այժմ Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության ստորաբաժանումներից մեկի ղեկավար է , այդ մասին հաղորդում է «Ունիա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը:
Հաղորդվում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում հրամանատար եղած ժամանակ Ռուզինսկին սադրել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացումը և ներգրավված է եղել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: