Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Հայաստանում շատ ռիսկային է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը. Գևորգյանն ահազանգում է

Ոռոգման ջրի խնդրի լուծման համար ինչն է առավել կարևոր՝ ջուրը ինքնին, թե խելք՝ ջրային ռեսուրսները կառավարելու համար: Կարծում եմ, որ ֆերմերների համար նշանակություն չունի, թե ով և ինչպես է ղեկավարում գործընթացը, նրանց համար կարևոր է ջուրը ամբողջությամբ և ժամանակին ստանալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը։

«Ընդհանուր առմամբ երկրի համար կարևոր է, որ այս գործընթացը կառավարելի լինի, քանի որ ջրային ռեսուրսները սահմանափակ են, և դրանց հասանելիությունը հիմնականում որոշվում է ոչ թե մարդու, այլ բնության կողմից: Պետության խնդիրն է հնարավորինս ռացիոնալ և ճիշտ կառուցել դրանց օգտագործման ողջ գործընթացը ՝ կուտակումից մինչև բաշխում: Ջրային ռեսուրսները այսօր նաև դիվանագիտություն և միջպետական հարաբերություններ են: Օրինակ՝ Թուրքիայի հետ սա միակ ոլորտն է, որտեղ հարաբերությունների բացակայության պայմաններում կա ոչ տեսանելի համագործակցություն:

Ի՞նչ արեց Նիկոլի կառավարությունն այս ուղղությամբ: Ոչինչ: Երկրում չի սկսվել ոչ մի նոր ջրամբարի կամ ջրանցքի շինարարություն, չնայած երեք տարվա ընթացքում պետական պարտքն աճել է 2 միլիարդ դոլարով: Նախկին իշխանությունների օրոք Կոտայքում ավարտվեց Մարմարիկի ջրամբարը, սկսվեց Արարատում Վեդիի ջրամբարի կառուցումը և մշակվեց Շիրակում Կապսի ջրամբարի ծրագիրը: Նախկինները կառուցել են մի շարք փոքր ջրամբարներ և տասնյակ կիլոմետրերով մայր ջրանցքներ են հիմնանորոգել: Ժամանակին Համաշխարհային բանկը՝ Հայաստանում ջրանցքների կապիտալ վերանորոգման ծրագիրը ճանաչեց լավագույնը աշխարհում: Ժամանակին Սևանա լճի մակարդակը բարձրացավ ավելի քան 2,5 մետրով, իսկ այսօր ժողովուրդին հրամցնում են Սևանի հետ կապված անհասկանալի ռեկորդներ:

Ֆերմերները ջուր չունեն, բայց նրանց ասում են, որ պետք է հնարավորինս արագ անցնեն ոռոգման նոր տեխնոլոգիաների, ինչպիսին է կաթիլային ոռոգումը: Ճիշտ է, բայց երկու նշանակալից հանգամանք. Այդ լուծումները նոր և զգալի ծախսեր են ֆերմերների համար, և երկրորդը ՝ ամեն դեպքում, նույնիսկ այդ տեխնոլոգիայի դեպքում ջուրը պետք է հոսի խողովակների մեջ: Կաթիլային ոռոգումը հիմնականում արդյունավետ գյուղատնտեսության խնդիր է, ոչ թե ոռոգման: Այսօր ղեկավարները պետք է առաջին հերթին մտածեն այն մասին, թե ինչպես լուծել ջրի սակավության խնդիրը, որն ամեն տարի ավելանալու է: Եվ այս իմաստով Հայաստանում շատ ռիսկային է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը:

Ինչպե՞ս անել, որ գարնանային ջրերը հնարավորինս կուտակվեն մեր տարածքում և չհոսեն հարևան երկրների ջրամբարներ: Ղեկավարները պետք է կարողանան կանխատեսել իրավիճակը ամբողջ ոռոգման սեզոնի համար, գնահատեն ռիսկերը և գտնեն առավել օպտիմալ լուծումներ: Այս գործընթացը պահանջում է գիտելիք և փորձ, որոնք շատ ղեկավարներ այսօր չունեն և, ամենայն հավանականությամբ, արդեն չեն ունենա: Դա չի լինելու, քանի որ նրանց հայտնվելու համար պարզ ցանկություն էլ չկա»,-գրել է Գևորգյանը: