Թագուհի Թովմասյանը «իդիոտկայի» համար դատի է տվել Լենա Նազարյանին
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Թագուհի Թովմասյանը պահանջում է Լենա Նազարյանից հրապարակային ներողություն խնդրել։
Հայցը ստացվել է հունիսի 30-ին ու մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանը չէր անջատել խոսափողը եւ լսվեց, որ նա «իդիոտկա» է անվանում Թագուհի Թովմասյանին։