Հադրութի, Վարանդայի եւ Ջրականի շրջաններում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակիների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։