Ես մոտեցրի քեզ մահը անիծված, դարձրեցի կյանքիդ երազանքը սին, չներես, որդիս, երբեք չներես. Կարին Տոնոյան
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում որդու լուսանկարն է հրապարակել և գրել է
«Ամառն էլ եկավ, բայց չկա արև....
Խավարն է հավերժ իմ հոգու համար,
Փնտրում եմ մեկին, որ ասի՝ բարև,
Մայ, ես եմ, ես կամ, կլինեմ հավետ.....
Բայց ես չեմ լսի քո ձայնը անեղծ,
Ու չի բոցկլտա հավատս մարած,
Կդառնամ գուցե մի խենթ բանաստեղծ.
Որ քավեմ մեղքը հոգուս՝ քեզ դաված ..
Չներես երբեք ինձ , որդիս, հանկարծ,
Ես տվեցի քեզ պայքարի ոգին,
Ես մոտեցրի քեզ մահը անիծված....
Դարձրեցի կյանքիդ երազանքը սին......
Չներես, որդիս, երբեք չներես.......»: