Հաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել Կարապետյան
Հասարակություն

ՄԻՊ-ը՝ անվճար դեղերի իրազեկման և անարդյունավետության մասին

ՀՀ Մարդու իրավունքների ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների:

Պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով պացիենտները հիվանդանոցային կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ընթացքում դեղերի զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում: Սոցիալապես անապահով մարդկանց, նրանց ընտանիքների բողոքները վեր են հանել դեպքեր, երբ բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս չօգտվել պետության տրամադրած անվճար դեղերից, քանի որ դրանք անարդյունավետ են:

Այստեղ խնդրահարույց է նաև հետևյալ իրավիճակը՝ անվճար դեղերի համար պետությունն անցկացնում է մրցույթ, և հաղթող է ճանաչվում մրցույթի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը: Արդյունքում՝ պացիենտին առաջարկվում են ամենաէժան դեղերը, ինչն իր հետ առաջ է բերում նաև որակի կամ այդ դեղի արդյունավետության խնդիր: Ստացվում է՝ մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, նույն դեղը վաճառողը, այլ նաև բուժումն իրականացնող բժիշկը: Ավելին, առկա են առողջական վիճակի վատթարացման մասին բողոքներ:

Արդյունքում` պետությունը ձախողում է իր պարտավորությունները կամ դրանք կատարում է թերություններով:

Բողոքներով արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց առաջարկվել է կոնկրետ դեղագործական կազմակերպություն՝ համարելով, որ անվճար տրամադրվող դեղորայքն անարդյունավետ է:

Այս պարագայում էլ խնդիրն այն է, որ հիվանդանոցը չի պարտավորվում բուժումն իրականացնելու համար հիվանդին առավել որակյալ դեղորայք տրամադրել: Նման վիճակի պատճառով էլ առաջ են գալիս դեպքեր, երբ անօրինական վճարներ են գանձում պացիենտից, մարդը ստիպված է լինում փնտրել թանկարժեք կամ դժվարամատչելի, այդ թվում՝ չգրանցված դեղեր:

Առաջանում են «զարտուղի» ճանապարհով դեղեր գնելու ուղղորդման դեպքեր՝ հաճախ պարզապես վաճառքից շահ ստանալու ակնկալիքով կամ առնվազն այդպիսի համոզմունք է առաջանում մարդկանց մոտ:

Լուրջ խնդիր են այն դեպքերը, երբ պացիենտին անվճար դեղը չի տրամադրվում ոչ թե սահմանված ցանկում չլինելու, այլ գնումների հայտարարված մրցույթի ուշացման և չկայանալու հետևանքով:

Դեղ ստանալ չկարողանալու հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պացիենտը տեղյակ չի լինում դեղ ստանալու իր իրավունքի կամ կոնկրետ դեղատեսակի մասին: Բոլոր արձանագրված դեպքերում մարդիկ իրազեկվել են Պաշտպանին դիմելուց հետո՝ աշխատակազմի կողմից խորհրդատվությամբ կամ ահազանգով: 2021թ. բողոքները վկայում են, որ նույն պրակտիկան շարունակվում է նաև այս տարի:

Ընթացիկ տարում Պաշտպանին դիմած այն քաղաքացիները, ովքեր ունեցել են տարատեսակ դեղերի կարիք և չեն ունեցել դրանք գնելու հնարավորություն ֆինանսական դրության պատճառով, Մարդու իրավունքների պաշրպանի աշխատակազմի կողմից ուղղորդվել են ՀՀ առողջապահության նախարարություն կամ տարածքային պոլիկլինիկա:

Սակայն հետադարձ կապը քաղաքացիների հետ ցույց է տվել, որ հազվադեպ դեպքերում է անհրաժեշտ դեղամիջոցն առկա եղել: Ահազանգերը ցույց են տվել, որ հիմնականում մարդիկ ստացել են մերժում այն պատճառաբանությամբ, որ դեղեր առկա չեն:
Այս դեպքում էլ խնդրահարույցն այն է, որ մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված այս կամ այն տեսակի դեղամիջոցների առկայության մասին տիրապետում է միայն բժշկական հաստատությունը, ուստի մարդիկ դիմում են Պաշտպանի աշխատակազմ Առողջապահության նախարարությունից կամ պոլիկլինիկաներից դեղի առկայության մասին տեղեկություն ստանալու նպատակով:

Նշված բոլոր խնդիրները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանի բողոքների, դրանց քննության արդյունքների վրա, որոնք հասեցագրվել են Մարդու իրավունքների պաշտպանին»:

Մանրամասները Տարեկան հաղորդման մեջ