Արսեն Թորոսյանին տանում են խորհրդարան
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Արսեն Թորոսյանին «տեղափոխել» օրենսդիր մարմին: Այս մասին գրում է ArmLur.am-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Թորոսյանը պետք է ղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ, ըստ Փաշինյանի, պետք է Լիլիթ Մակունցի փոխարեն լինի մի անձ, որին խմբակցությունը կենթարկվի:
Երկար քննարկումներից հետո Փաշինյանը եկել է այն եզրակացության, որ դա կարող է անել միայն Թորոսյանը, Արփի Դավոյանի ու Հայկ Կոնջորյանի թեկնածությունը թիմի ներսում չեն ընդունել, ինչի համար էլ Փաշինյանը որոշել է «դրսից» մարդ բերել:
Կայքը գրում է նաև, որ իշխանական պատգամավորները Թորոսյանի նկատմամբ շատ վատ եմ տրամադրված ու կարելի է ասել, եթե Թորոսյանը ղեկավարեց խմբակցությունը, ապա ամեն օր լարվածություն ու վիճաբանություններ են սպասվում խմբակցության ներսում: