Առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ Սիբիրյան խոցի դեպքերի մասին
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ում՝ մասնավորապես Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում Սիբիրյան խոցի դեպքերին:
Ավանեսյանը մասնավորապես նշեց, որ դեպքերը հիմնականում միջին և թեթև ծանրության են: Քաղաքացիներին ցուցաբերվում է անհրաժետ բժշկական օգնություն:
«Վերջին երեք օրերի ընթացքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից իրականացվում են համայնքային այցեր, բոլոր կասկածելի դեպքերի հետ կապված արվում են ուսումնասիրություննե, նմուշառումներ: Արդյունքում՝ 3 հոգու մոտ հաստատվել էր հիվանդությունը»,-նշեց Ավանեսյանը և հավելեց, որ կանխարգելիչ միջոցառումները իրականացվել և շարունկավում են իրականացվել: