Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ոստիկանությունԱռավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործողությունների. «Հայաստան» դաշինք10:40-ի տվյալներով, ընտրություններին մասնակցել են 187 917 քաղաքացի Միջազգային մի շարք լրագրողներ Փաշինյանի ընտրատեղամասում են. ինչ է կատարվումԳյումրիում իրավապահները խուզարկում են Կարապետ Պողոսյանի տունըԻ՞նչ խախտումների մասին են ահազանգում դիտորդներըՄի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել Բագրատ Սրբազանը մեկնեց Իջևան՝ մասնակցելու ընտրություններին. նրան ուղեկցում են Պրոբացիոն ծառայության աշխատակիցները (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները համակարգված և զանգվածային խախտումներ են իրականացնում. «Ուժեղ Հայաստան»«Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց». Վեհափառ Հայրապետը մասնակցեց քվեարկությանըԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ (տեսանյութ)Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում․ Բագրատ Սրբազանը դիմում է հանրությանըՈւՂԻՂ․ Վեհափառ Հայրապետն ընտրում է. Հայաստանում ԱԺ ընտրություններ ենՀԱԿ-ը ահազանգում է ընտրական իրավունքի ոտնահարման մասինՄԻՊ-ի աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է Ազգային ժողովի ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկումԸնտրական գործընթացում ի հայտ են գալիս տեխնիկական խնդիրներ, որոնք արագ լուծվում են. ԿԸՀ նախագահԳիշերը ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և 1 քարտուղար ձերբակալվել են. ԿԸՀ նախագահՈստիկանն իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ․ ՆԳՆ պարզաբանումՄահացել է դերասան Խաչատուր ՀունանյանըԸնտրատեղամասերի բազմաթիվ տեսախցիկներ կամ չեն աշխատում, կամ չկան, կամ նորմալ ցույց չեն տալիս. ահազանգՎաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ ենԱհազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՀայաստանի ընտրությունները չեն կարող համարվել օրինական. Դմիտրի ՄեդվեդևԸնտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆՁերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ ԳրիգորյանըՀՀ-ում մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը. բացվել են բոլոր ընտրատեղամասերը Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարԽերսոնում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվելՈւկրաինան անօդաչուներով լայնածավալ հարձակում է սկսել Ռուսաստանի ուղղությամբ
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքում գտնվող Իրանի հյուպատոսության մոտԾաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկելՇատ վտանգավոր վիճակ է. Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետՄասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԿեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրևԻնչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց
Քաղաքականություն

Ավարտվել է Մովսես Հակոբյանի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունը. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:

Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:

2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ունեցող անձանց հորդորում է խստորեն պահպանել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, քանի որ դրանք պաշտպանվում են պետության կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։