Կանխատեսված 3,2 %-ի փոխարեն գրանցվել է 6 % տնտեսական աճ. 52,5 մլրդ դրամով էլ գերակատարվել է եկամուտների հավաքագրումը. Փաշինյան
2021 թվականի համար կանխատեսվում էր բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պետք է նշեմ, որ տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև՝ մինչև 6 % աճ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարության նիստն սկսելուն պես, շտապես հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարեւոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում են պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք գերակատարում կիսամյակի»,-ասաց նա՝ նշելով, որ այդ մասին ավելի մանրամասն կներկայացնի ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Վերջինս էլ նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը 683 մլրդ դրամ էր. «Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտ 697,7 մլրդ դրամ և այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի ընթացքում ունենք 52,5 մլրդ դրամի գերակատարում»,-ընդգծեց ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա նաև նկատեց, որ այս արդյունքը գրանցվել է այն դեպքում, երբ առաջին կիսամյակում հարկ վճարողներինմ և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ:
Էդվարդ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2020-ին նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019-ին 52 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 49 մլրդ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում.