Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցուն ու նվաճել երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում։ Այս մասին տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Լյովա Գևորգյանն Այդին Ահմադովի հետ պայքարում ջախջախել է վերջինիս 11:0 հաշվով։ Հայ մարզիկն այսպիսով ոսկե մեդալ է նվաճել։
«Ի դեպ, մեր Լյովան զինվոր է»,–նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ։