Արմեն Չարչյանը հնարավոր է ազատ արձակվի. պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել
ՀՀ վերաքննիչ դատարանը ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի, Արկադի Խաչատրյանի, Աննա Կոստանյանի, Վարդան Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի և Սոֆյա Հովսեփյանի երաշխավորությամբ, ինչպես նաեւ քրեական գործի հանգամանքները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ ազատ կարձակի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին:
Այս մասին գրել է armlur.am-ը և հավելում, որ դատարանի որոշմամբ Չարչյանը պետք է կանալավորվի, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ նա, ըստ էության, կալանքի տակ չէ, գտնվում է հիվանդանոցում եւ օրերս էլ վիրահատվել է: