Ադրբեջանը դժգոհ է Ջեյմս Ուորլիքի աշխատանքից
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մեմմեդ-Գուլիևը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկութային հրավիրել է Արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հանձնել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական oxu.az կայքը:
Տեղեկության համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սույն թվականի դեկտեմբերի 9-ին Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ-ում հայկական դեսպանության, հայկական լոբիստական կազմակերպությունների, հայամետ կոնգրեսականների, Արցախի օգնության հարցով կազմակերպությունների և ԼՂՀ արտաքին գործերի նախարան Կարեն Միրզոյանի հետ: Այս ամենը նկատի ունենալով` Ադրբեջանի արտգոծնախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանին:
Բողոքի նոտայում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կատարած քայլերը չեն համապատասխանում Մինսկի խմբի կանոնակարգին և հակասում են խնդրի անկողմնակալ լուծմանն ուղղված ջանքերին: Դրանով խախտվում է Ադրբեջանի իրավունքները, տարածքային ամբողջականության պահպանման նորմերը»: