Պոլսի հայկական գաղթօջախը նվազում է
«Պոլսում ապրող հայ բնակչության 18 տոկոսն է հայերեն խոսում, երիտասարդների՝ 9 տոկոսը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեղագետ, արվեստաբան Լևոն Լաճիկյանը, հավելելով, որ թեև Պոլիսն այժմ դարձել է մեգապոլիս, բնակչության թիվը հասել է 18 մլն-ի, սակայն հայերի թիվը նվազել է:
Արվեստաբանը խնդիր է տեսնում, թե ինչպես կարող է արդեն փոքրաթիվ հայկական գաթօջախը պահպանել հայկական հսկայական մշակութային ժառանգությունը Պոլսում:
Բանախոսը միաժամանակ հիշեցրեց, որ Պոլսում այժմ գործում է 35 հայկական եկեղեցի, նաև մշակութային կրթօջախ, դպրոցներ, կա հայկական մամուլ:
Լ. Լաճիկյանն անդրադառնալով թուրքահայ և պոլսահայ հոգևոր-մշակութային կյանքին, նշեց, որ անընդհատ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական ենթատեքստից, սակայն քաղաքական շփում չկա: