Տիգրան Ավինյանը ստացել է «COVID-19»-ի դեմ երկրորդ պատվաստումը (տեսանյութ)
Այսօր ստացել եմ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կրկին հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ պատվաստվել և կանխել վարակի տարածումը: Հիշեցում. կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, ինչպես նաև պատվաստվել Հայաստանում գործող շրջիկ կետերում»,-գրել է փոխվարչապետը: