Կանադայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 46,6 աստիճան
Կանադական Արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիտտոն քաղաքում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել ՝ 46,6 աստիճան։
Այս մասին հայտնում է տեղական եղանակային ծառայությունը։ Նշվում է, որ քաղաքը գերազանցել է Կանադայի առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը։
Ըստ օդերեւութաբանների ՝ նախորդ ռեկորդը 45 աստիճան էր և գրանցվել է 1937 թվականի հուլիսի 5-ին Սասկաչեվան քաղաքում։