Ռուսաստանը և Չինաստանը երկարաձգել են բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկուշաբթի օրը կայացած տեսակոնֆերանսի ժամանակ պաշտոնապես հայտարարել են բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագիրը երկարացնելու մասին։
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Հունիսի 28-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացրեցին ժողով: Երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտարարելով բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի երկարաձգման մասին»– ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել է 2001 թվականի հուլիսին Պուտինի և Չինաստանի նախագահ Ցզյան Ցզեմինեմի կողմից Մոսկվայում: Այս տարվա մարտին Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են ավտոմատ կերպով երկարաձգել համաձայնագիրը եւս հինգ տարի ժամկետով: