Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1585 աճյուն. ԱԻՊԾ
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն»,- նշվում է հաղորդագրությունում։