Աբգար ջան, դու բարձր ես, մենք ցածր, դու մեզ հուշիր՝ ոնց է լինում, որ ձեզ զոհաբերած տականքը այսքան կողմնակից ունի. պատերազմում զոհվածի հայր (տեսանյութ)
Պատերազմ զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Հունիսի 26. Ուղիղ ինը ամիս առաջ էս ժամերին Աբգարիս հետ էի հեռախոսով զրուցում, չգիտակցելով, որ էս աշխարհում վերջին անգամ եմ իմ քաղցր ձայնով Արծիվիս հետ խոսում։
Էսօր Հետքի լրագրող Մարինեն հարցնում է՝ ի՞նչ կանեիր եթե իմանայիր, որ վերջին անգամ եք խոսում։ Ի՞նչ կանեի. աշխարհը կփոխեի, կշրջեի միայն թե պատերազմը կանխեի։
Աբգար ջան կարոտում եմ։ Աբգար ջան դու բարձր ես, մենք ցածր։ Դու մեզ հուշիր ոնց է լինում, որ ձեզ զոհաբերած տականքը այսքան կողմնակից ունի։
Աբգար ջան, անդադար գրկում եմ»: