«Նախարար տղա ես, եթե էդքան տղա ես, հելի, արի, քեզ ենք ընտրել արա΄». գյուղացիները ոռոգման ջուր են ուզում (տեսանյութ)
Թող մարզպետը գա, նախարար Սուրեն Պապիկյանը գա, խի՞ եք ոստիկաններին ուղարկում, որ ես ջղայնացած կռիվ սարքեմ: Խի՞ ես ոստիկանին ուղարկել, նախարար տղա ես, հելի, արի, արա, քո ժողովորդն ենք, քեզ ենք ընտրել արա, խի՞ ես ոստիկանին ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել: Այս մասին այսօր ասել է Հովտամեջ գյուղի գյուղացիներից մեկը` նշելով, որ այստեղ քաղաքական հարց չկա, իրենց խնդիրը ոռոգման ջուր ունենալն է: