Գրիգոր Պետրոսյանն արդեն 70 ժամ է ձերբակալված է, իսկ մենք այդպես էլ չենք կարողացել հանդիպել իրեն. փաստաբանները դիմում են դատավորներին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքն ու Աբգար Պողոսյանը հանդիսանում են Գրիգոր Պետրոսյանի պաշտպանները, ով արդեն 70 ժամ է ձերբակալված է, իսկ իրենց այդպես էլ չենք կարողացել հանդիպել նրան։
Փաստաբանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ծանուցում դատարաններին
Մենք հանդիսանում ենք Գրիգոր Պետրոսյանի պաշտպանները։ Գ. Պետրոսյանը արդեն 70 ժամ է ձերբակալված է, իսկ մենք այդպես էլ չենք կարողացել հանդիպել իրեն։
Բյուրոկրատական քաշքշուկների պատճառով շուրջ 3 օր է չենք գտնում վարույթն իրականացնող անձանց։ Հարգելի' դատավորներ, եթե ստանաք կալանավորման միջնորդություն' խնդրում եմ տեղեկացնել մեզ։
Ալեքսանդր Կոչուբաև
Աբգար Պողոսյան»