Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու պատասխանատվության չենթարկվի՞. ծեծված փոխգնդապետի եղբայր
Եղեգնաձորում մոտ երկու տարի առաջ ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները դժգոհ են, որ Վայոց Ձորի նախկին մարզպետը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում եւ պատգամավոր է դառնալու: NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը, Կարեն Մխիթարյանն ասաց, որ Տրդատ Սարգսյանը ցանկանում է պատգամավորական անձեռնմխելիություն ստանա, այս գործով պատասխանատվությունից խուսափի:
«Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու Էս գործով պատասխանատվության չենթարկվի՞: Սպաները կանգնեցին, ասեցին, որ ինքը դեպքի վայրում է եղել, բայց ոչ մի ձեւ չհաստսատվեց էդ փաստը: Հիմա էլ ուզում է պատգամավորական անձեռնմխելիություն ունենա, որ էլ ոչ մի ձեւ գործին չառնչվի: Տրդատը ինչքան գիտեմ Նաիրի Սարգսյանի հորեղբոր որդին է, դե Սուրեն Պապիկյանն էլ թիկնապահի պես պահում է իրեն»,-ասաց նա:
Կարեն Մխիթարյանը նշեց, որ գործը դատարանում է, 2 դատական նիստ հետաձգվել է, և որևէ առաջընթաց չկա գործում:
Արա Մխիթարյանը 1 տարի 9 ամիս է, ինչ կոմայի մեջ է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում