Ամերիկյան անօդաչուները հարվածներ են հասցրել թալիբների ուղղությամբ․ կան զոհեր
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Աֆղանստանում գտնվող մի քանի նահանգներում՝ թալիբների ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք FoxNews-ից։
Հարվածները հասցվել են Բագլան և Կունդուզ նահանգներում։ Ըստ նախնական տեղեկությունների` կան զոհեր և վիրավորներ։
Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում կթողնi մի քանի հարյուրի հասնող զինվորականներ, որոնք ծառայություն կիրականացնեն երկրի մի շարք կարևոր օբյեկտներում, ինչպես նաև կպաշտպանեն երկրում գնվող մի շարք դեսպանների։