Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանը դատապարտվեց 22,5 տարվա ազատազրկման
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Շովինը դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։
Մեղադրող կողմը Շովինին առաջարկել է դատապարտել 30 տարվա ազատազրկման։ Նշվում է նաև, որ Շովինը դատավարության ընթացքում ներողություն չի խնդրել իր կատարած հանցանքի համար։
Հիշեցնենք, որ Ֆլոյդը մահացել է 2020 թվականի մայիսի 25-ին։ Նրա մահից հետո ԱՄՆ-ում ու աշխարհի մի շարք երկրներում զանգվածային ցույցեր սկսվեցին ի պաշտպանություն աֆրոամերիկացիների։