Մեքսիկայում ավելի քան 30 մարդ է մահացել թմրանյութի բիզնեսով զբաղվող խմբավորումների միջև բախման հետևանքով
Առնվազն 35 մարդ է զոհվել մեքսիկական Սակատեկաս նահանգում թմրանյութի բիզնեսով զբաղվող խմբավորումների անդամների միջև բախումների հետևանքով։
Այս մասին հայտնում է Jornada թերթը ՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին: Ըստ թերթի զինված մարդիկ միմյանց վրա հարձակվել են Սան Խուան Կապիստրանո գյուղում: Բախումը սկսվել է հինգշաբթի կեսօրին և ավարտվել ուրբաթ առավոտյան:
Դեպքի վայր են ժամանել Մեքսիկայի բանակի և գլխավոր դատախազության գրասենյակի անդամները: Դիակներից բացի հայտնաբերվել են նաեւ երկու այրված պիկապ մեքենաներ: Դեպքի հետ կապված բոլոր մանրամասները պարզվում են։