Զինված հարձակում` Նիգերիայի մի քանի գյուղում․ սպանվել է 19 մարդ
Առնվազն 19 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել Նիգերիայի արևմուտքում գտնվող մի քանի գյուղի վրա զինված հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական ActuNiger պորտալը:
Հաղորդվում է, որ հարձակումները տեղի են ունեցել հինգշաբթի օրը Մալիի հետ սահմանի մոտ գտնվող Թիլաբերի շրջանում:
Հարձակվողները ժամանել են մոտոցիկլետներով ՝ հարձակվելով առնվազն երեք գյուղի վրա, սպանելով 19 մարդու, կողոպտելով խանութները և խլելով տեղի ունեցվածքը։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։